Ներքին 4 տարի առաջ - 12:04 27-11-2021

Ինչպես մի հայացքով հաղթել բոլոր հաջորդ պատերազմները. մի լուսանկարի պատմություն

Երեկ Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման ժամանակ ֆեյսբուքյան հարթակում այնքան չքննարկվեց հանդիպման բովանդակությունը, ինչքան Նիկոլ Փաշինյանի «ահասարսուռ» հայացքն ընդդեմ Իլհամ Ալիևի։ Ուշագրավն այն էր, որ Փաշինյանը Ալիևին նայում էր ինչպես «թուրքը խոզի մսին» ու Ալիևին ուղղված հայացքը, վստահաբար, եղել է մի պահ՝ հավանաբար, իր համակիրների երևակայությունը գոհացնելու համար։ Թեև հստակ երևում է, որ զայրույթը զայրույթ է առաջացրել հասարակության ավելի լայն շրջանում։ Սակայն նրա համակիրները «ահասարսուռ» հայացքի նկատմամբ իրենց հիացմունքը չէին թաքցրել։ Նրանք, հավանաբար, «duxov varchapet» գրող ֆեյքերն էին, կամ էլ 50-ն անց կանայք, ովքեր 3 տարի շարունակ ամենօրյա ռեժիմով հայհոյել են համացանցում Նիկոլ Փաշինյանին ընդդեմ գրողներին։ Ի զարմանս բոլորի, սակայն, ընդհանուր մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ, որ ռեալ, իրական օգտատեր համակիրներ կան, ովքեր իրենց հիացմունքը չեն թաքցրել, և ամենայն լրջությամբ մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին ուղղված «ահասարսուռ» հայացքը։

Ստորև՝ մեկնաբանությունները.

Ալիև դեմք սառելա չի շնչում երևի- Թեհրանից գրել է Քրիստինա Խուրշուդյանը։

Nikol Varchapet!!Nikol Heros!!!- գրել է Քրիստինա Նալբանդյանը՝ Երևանից։

Apri mer varchapet@- գրել է Գայանե Գավալյան անունով ֆեյսբուքյան օգտատերը՝ Մասիս քաղաքից։

Վայ մեռնեմ քո բարի սրտին ՆԻԿՈԼ ՋԱՆՆՆՆՆ- գրել է 3 երեխաների մայր Մարիամ Մկրտչյան ֆեյսբուքյան օգտատերը՝ Կրասնոդարից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում