Ներքին 4 տարի առաջ - 11:25 27-11-2021

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում նույնպես նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +9...+11, երեկոյան` +4...+6 աստիճան։