Ներքին 4 տարի առաջ - 21:09 26-11-2021

Առեղծվածային դեպք Երևանում․ հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերել են նույն տան բնակիչ, 81-ամյա Բագրատ Ս.-ի դին: Նրա ձեռքին եղել է որսորդական հրացան, որով էլ, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել, կրակելով իր գլխին: Աջ ձեռքում էլ հայտնաբերվել է երկար փայտ, որով, հավանաբար, նա սեղմել է հրացանի ձգանը:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում