Արտաքին 4 տարի առաջ - 20:58 26-11-2021

Բելգիայում հաստատվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան նոր շտամի առաջին դեպքը

Բելգիայի առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկը LN24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երկրում հաստատվել է կորոնավիրուսի նոր հարավաֆրիկյան շտամով վարակման առաջին դեպքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու Հարավային Աֆրիկայում նոր շտամի հայտնաբերման հարցը։

Վանդենբրուկը հավելել է, որ իշխանությունները դեռևս տվյալներ չունեն այն մասին, թե արդյոք COVID-19-ի այս տարբերակն ավելի վտանգավոր է, քան այժմ տարածված Delta շտամը։

Իր հերթին, բելգիացի վիրուսաբան Մարկ Վան Ռանստը հաստատել է, որ սա B.1.1.529-ի նոր տարբերակն է։

Նրա խոսքով՝ վիրուսը հայտնաբերվել է նոյեմբերի 22-ին մի կնոջ մոտ, ով Եգիպտոսից վերադարձել է Թուրքիայով։

Բրիտանացի գիտնականները նախկինում նշել են, որ հայտնաբերված տարբերակը պարունակում է 32 մուտացիա, և շատ մուտացիաներ ցույց են տալիս դրա փոխանցելիությունը և պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականությունը՝ կապված սպիտակուցի մեծ փոփոխությունների հետ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան