Ներքին 4 տարի առաջ - 21:21 26-11-2021

Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Արցախի զարգացման օրակարգին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանը վերաբերող մի շարք հարցեր: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռամկավար ազատական կուսակցության համահայկական նշանակության խնդիրների լուծման նպատակով իրականացրած աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում