Ներքին 4 տարի առաջ - 12:47 26-11-2021

ԱԺ պաշտպանության հանձնաժողովն անցկացնում է աշխատանքային փակ քննարկում

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվում է փակ աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման մեկնարկին հայտնեց, որ աշխատանքային քննարկում են կազմակերպել աշխարահազորի մասին օրենքի հետ կապված, որն ընդունվել է նախորդ տարի հոկտեմբեր ամսին պատերազմի ընթացքում: «Դա, ամենայն հավանականությամբ, ամբողջական չէր: Գուցե ինչ-որ խնդիր լուծեց տվյալ օրենքը, շատ հնարավոր է, որ չլուծեց: Բայց մենք այսօր հավավքվել ենք, որ հասկանանք, թե այս օրենքը խնդիրների ամբողջությունը կարողանու՞մ է լուծել, իսկ եթե ոչ, ապա ինչ պետք է անենք»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Նա առաջարկեց նիստը փակ անցկացնել, քանի որ քննարկելու են օրենքի հետ կապված խնդիրներ, բանակի ռեզերվին առնչվող հարցեր:

Մասնակցում են Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, զորահավաքային կառույցի իրավաբանական ծառայության պետ գնդապետ Արեն Սարգսյանը, այլ անձինք:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում