«Լիստվյաժնայա» հանքավայրի աշխատակիցներից մեկը ողջ է մնացել սոցցանցի շնորհիվ
copy image url

«Լիստվյաժնայա» հանքավայրի աշխատակիցներից մեկը ողջ է մնացել սոցցանցի շնորհիվ

Արտաքին 3 տարի առաջ - 12:25 26-11-2021

«Լիստվյաժնայա» հանքավայրում բռնկած հրդեհից փրկված աշխատակիցներից մեկն ասել է, որ ողջ է մնացել TikTok սոցիալական ցանցից օգտվելու շնորհիվ։ Պարզվել է, որ առավոտյան, երբ նրա գործընկերներն իջնել են հանք, նա գտնվել է կոնվեյերային հոսքագծի շենքում և տեսանյութ է դիտել։

«Մի քանի րոպեն ինձ փրկեց մահից։ Ես ուղղակի տեսանյութ էի դիտում Tik-Tok-ում: Հետո պայթյունի ձայն լսեցի, մեթանը պայթեց։ Շրխկոց և կանգ առավ ածուխ մատակարարող կոնվեյերային հոսքագիծը»,- պատմել է տղամարդը sib.fm կայքին:

Հանքագործն ասել է նաև, որ ոչինչ չի կարողացել անել, պարզապես կանգնել և նայել է, թե ինչ է կատարվում շուրջը՝ վերադառնալով այն մտքին, որ նա ևս կարող էր լինել հանքի ներսում։ Նրա խոսքով, հանքը վթարային վիճակում էր, չէր գործում օդափոխության համակարգը։

«Ամեն անգամ, երբ իջնում ​​էի հանք, մտածում էի, թե ինչ կլինի, եթե թթվածինը վերջանա։ Ես սա ասում եմ հիմա և հիշում, թե որքան սարսափելի է դա»,- հավելել է հանքագործը:

Բելովո քաղաքում գտնվող ձեռնարկությունում ողբերգությունը տեղի է ունեցել նախորդ առավոտյան։ «Լիստվյաժնայա» հանքավայրում պայթյունի պահին 285 մարդ է եղել։

Նրանցից շատերը դուրս են եկել հանքից. 13 հոգի բուժզննում են անցել և ուղարկվել ամբուլատոր բուժման, 38 հանքագործ հոսպիտալացվել է։ Փրկարարները հաստատել են 46 հանքագործի և 6 փրկարարի մահը։