Ներքին 4 տարի առաջ - 10:25 26-11-2021

Ծիլքարում 8 ավտոմեքենա է բախվել, ևս 80-ը արգելափակված են եղել

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:43-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա­մասում տեղի է ունեցել երկու ՃՏՊ, ինչի հետևանքով բախվել են 8 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարարներն Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում