Ներքին 4 տարի առաջ - 19:08 25-11-2021

«Նիկոլ Փաշինյանը քծնում է թուրքերին». օր չորրորդ. խաղաղ ցույցեր

«Զարթոնք» և «5165» կուսակցությունների նախաձեռնած «Ազատագրում» շարժումը արդեն չորրորդ օրն է շարունակում պայքարը։ Հանրահավաքին ղեկավար կազմը տեղեկացրեց, որ շարունակում են պայքարը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հակահայկական ծրագրի դեմ։ Շարժման մասնակիցները պահանջում են հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ըստ կազմակերպիչների՝ այս պայքարը հայկական պետականության պահպանման համար է։


Ցույցը սկսվել է 19:00-ին և մասնակիցների քանակը մոտավոր հաշվարկներով արդեն անցնում է հազարը։

Այսօր ազատագրական շարժման մասնակիցները հրավիրված էին Աժ՝ քննարկելու սահմանագծման և սահմանազատման հետ կապված որոշ հարցեր։ Ինչպես հայտնի դարձավ Նաիրի Հոխիկյանի խոսքից, Ազատագրական շարժման մասնակիցները Աժ-ում հստակ ձևակերպել են իրենց օրակարգը։

Ակցիայի մասնակիցները հանրահավաքից հետո քայլերթ են իրականացնելու։

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է