Արտաքին 4 տարի առաջ - 18:41 25-11-2021

Վրաստանի քաղաքացիները կունենան երկու «կանաչ անձնագիր»

Վրաստանի քաղաքացիները կունենան երկու «կանաչ անձնագիր», որոնք արտացոլում են COVID-կարգավիճակը։ Մեկը կլինի ներքին օգտագործման, մյուսը՝ արտասահմանյան ուղևորությունների համար։ Այս մասին այսօր հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Նրա խոսքով, այս փաստաթղթերի միջև հիմնական տարբերությունը գործողության ժամկետն է։

Այս փուլում ներքին օգտագործման «կանաչ անձնագիրն» անժամկետ է երկու անգամ պատվաստված և արդեն կորոնավիրուսով հիվանդացածների համար։ Իսկ արտաքին օգտագործման վկայագրով փաստաթուղթը, որը Վրաստանի քաղաքացիները կօգտագործեն արտերկիր մեկնելու համար, կգործի վեց ամիս։

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Գամկրելիձեն չի բացառել, որ «ներքին» COVID վկայագրերի գործողության ժամկետը կարող է վերանայվել և կրճատվել մինչև մեկ տարի։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ