Ներքին 4 տարի առաջ - 09:35 25-11-2021

Հրդեհ Վանաձորում․ տուժածներ կան

Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից տարածքում այրվել է փայտե տնակ՝ ինքնաշեն կցակառույցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է նոյեմբերի 25-ին, ժամը 03։39-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել է փայտե տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով (մոտ 200 քմ)։ Տուժածներ Ն․ Մ․-ն, Զ․ Ա․-ն (ծնված 1952 թ․) և Ա․ Ա․-ն ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է