Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:07 25-11-2021

ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը «շատ մոտ է» միջուկային զենքի ստեղծմանը

ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքենզին հայտարարել է, որ Իրանը «շատ մոտ է» միջուկային զենքի ստեղծմանը, հաղորդում է Time-ը։

Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների պնդումների, Իրանն իր միջուկային ծրագրում «ավելի, քան երբևէ» առաջընթաց է գրանցել:

Մաքենզիի խոսքով, Թեհրանն իրական մարտագլխիկի արտադրությունն առաջ մղելու որոշում դեռ չի կայացրել։ Նա կիսում է Իրանի առաջընթացի վերաբերյալ «Ամերիկայի դաշնակիցների մտահոգությունները Մերձավոր Արևելքում»։

«Այս անգամ նրանք շատ մոտ են։ Կարծում եմ, նրանց դուր է գալիս բեկում մտցնելու գաղափարը (այս ոլորտում)»,- ասել է Մաքենզին։

ՄԱԳԱՏԷ-ն նաև նշել է, որ այժմ Իրանի տրամադրության տակ գտնվող, մինչև 60% մաքրության հարստացված ուրանի պաշարները, մոտ են 90% զինանյութի։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց