Արտաքին 4 տարի առաջ - 14:44 24-11-2021

ԱՄՆ-ում ցանկանում են Թուրքիայի կողմից վճարված F-35A Lightning II կործանիչները փոխանցել Հունաստանին

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությունից սենատոր Ռոբերտ Մենենդեսը օրենսդիրների քննարկմանն է ներկայացրել F-35A Lightning II կործանիչները Հունաստանին փոխանցելու մասին նախագծի բանաձև, որոնք ի սկզբանե արտադրվել են Թուրքիայի համար և վճարվել նրա կողմից։

Սենատորի նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնա միայն որպես նախաձեռնություն։ Վաշինգտոնը չի գնա Անկարայի հետ հարաբերությունների այդպիսի լարվածության, գրում է «Վոյեննիյ օբոզրեվատել» Telegram ալիքը։

Ձեզ գուցե հետաքրքրի