Մամուլ 4 տարի առաջ - 08:25 24-11-2021

Սիմիդյանի զոքանչը՝ ՔՊ մրցակից․Հրապարակ

«Դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացվող համայնքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Խոշորացված համայնքի կենտրոնը Եղվարդ քաղաքն է, որին դեռ 2017-ին միավորվել էին Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան եւ Սարալանջ գյուղերը։ Այժմ Եղվարդին միավորվելու են նաեւ Կոտայքի խոշոր գյուղական համայնքներից Պռոշյանն ու Քասախը։

Նաիրիում ուշագրավ պայքար է ընթանում։ Պայքարում է 6 կուսակցություն՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», ՀՅԴ, Արամ Զավենիչի «Հանրապետությունը» եւ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։

ՔՊ թեկնածուն Վաղարշակ Ամիրխանյանն է։ Նա 2021թ․ մայիսից զբաղեցնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ցուցակի 2-րդ համարը Զովունու վարչական ղեկավարն է, 8-րդը՝ Պռոշյանի գործող համայնքապետը։ Ցուցակում են նաեւ Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցներ, անհատ ձեռներեցներ, ուսուցիչներ, բժիշկներ։ Իսկ Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանն առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լ․ Սարգսյանի կուսակցության ցուցակով։ Նա նախկինում ՀՀԿ-ական էր, այժմ՝ անկուսակցական, Եղվարդի համայնքապետն է 1999-ից։

Ի դեպ, «վերակազմյալ հնչակյանները» ՏԻՄ-ին մասնակցում են միայն Եղվարդում»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու