Ներքին 4 տարի առաջ - 13:57 23-11-2021

Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը վտանգավոր է նաև այլ երկրների համար. Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, որը վտանգում է նաև տվյալ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։

Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանական այս թշնամանքի, ատելության քաղաքականությունը, որն ունի ինստիտուցիոնալ, խորքային արմատներ, վտանգավոր է նաև այլ երկրների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի: Ասեմ, թե ինչով. այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին՝ ամբողջ աշխարհում: Վտանգներ կան հատկապես այն երկրներում, որտեղ հայերն ու ադրբեջանցիներն ապրում են համատեղ, կողք-կողքի: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց վարած այս քաղաքականությամբ հանգիստ կարող են տվյալ երկրների կայունությունը խաթարել՝ հիմք դնելով թշնամանքի ու ատելության շարժառիթով կատարվող հանցագործություններին: Այսկերպ Սան Ֆրանցիսկոյում վանդալիզմի են ենթարկվել հայկական եկեղեցին, դպրոցը, իմ աչքով տեսա, թե ինչպես էին դպրոցի վրա նույնիսկ կրակել: Նույն պատկերն ունենք նաև այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում»,- նշել է Թաթոյանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով այս օրերին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է՝ հայասպանությունը, խախտումները Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվում են բարձր մակարդակով:

«Այս ամենը չի սկսվել վերջին պատերազմով, այն շատ ավելի խորը արմատներ ունի: Դրա օրինակները բազմաթիվ են»,- շեշտել է նա:

Անդրադառնալով 2020 թվականի պատերազմին և դրա հետևանքներին՝ պաշտպանը նկատել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մարտահրավերները չեն դադարել.

«Սա ոչ այլ ինչ է, քան՝ շարունակվող պատերազմ: Պատերազմը ոչ միայն ընթացքում արհավիրքներ բերեց, այլ նաև երկարաժամկետ հետևանքներ թողեց: Հայաստանում, Արցախում և ընդհանրապես՝ աշխարհում ապրող մեր ժողովուրդն այդ հետևանքները հենց հիմա էլ զգում է: Սյունիքում, Գեղարքունիքում՝ Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ներկայում հայտնվել են ադրբեջանական դրոշներ, ցուցանակներ ու անցակետեր»:

Արման Թաթոյանն ընդգծել է՝ այդ երկրի (Ադրբեջանի) իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ լինի քաղաքական, թե քրեական: Խախտումների աղբյուրը, հիմքը միայն այդ կերպ կարող է վերացվել:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների

Ձեզ գուցե հետաքրքրի