Ներքին 4 տարի առաջ - 12:49 23-11-2021

Մեր իշխանությունը պահում է ամենակարևոր խոստումը, որ ոչ մի գաղտնի բան չի անելու ժողովրդի թիկունքում․Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը ասաց, որ եթե պաշտոնական հաղորդագրության միջոցով տեղեկացվեց հանրությանը, որ ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարներն ունեցել են հեռախոսազրույց, դա նշանակում է, որ այդ կապը գործում է։

«Հակառակորդը ունի բազմաթիվ զոհեր և տեխնիկայի կորուստ, ինչը մեր լրատվական կառույցները չեն լուսաբանում, այլ ակտիվ լուսաբանում են մեր դիրքերի դասավորվածությունն ու մարտունակությունը։ Այդ 24 թիվը, որի մեջ ներառված է նաև այն 16-ը, խուճապ է առաջացրել, ես նախորդ ճեպազրույցի ժամանակ նշել եմ 6 զոհի մասին, իսկ թե քանիսն են գերի և անհետ կորած, դա դեռ պարզվում է։ Որևէ բան թաքցնելը անիմաստ է։ Եթե գերեվարվա՞ծ, ապա ու՞մ ձեռքում են գտնվում, դա դեռ պետք է ճշտվի։ Ես կարծում եմ, որ եթե վարչապետը ընդունել է Մոսկվայի դելիմիտացիայի և դեմարկացիայի բոլոր առաջարկները, ապա դա մեր շահերից է բխում, մնում է զրոյական կետը պահպանել։ Մեր իշխանությունը պահում է ամենակարևոր խոստումը, որ ոչ մի գաղտնի բան չի անելու ժողովրդի թիկունքում, ինչի համար էլ ստացել է իր քվեն»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա