Խոսք 4 տարի առաջ - 15:19 22-11-2021

Կյանքն առանց Հայաստանի ինձ համար ոչ լիարժեք կլիներ

Հայաստանում դաշնակահարների հնարավոր հաջողությունների, երկրից չհեռանալու, միջազգային հարթակներում մեր դաշնակահարներին ներակայացնելու և այլ հարցերով Oragir.News-ը զրուցեց դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի հետ։

Պարոն Մելիքյան, ինչո՞ւ ՀՀ-ում կա տպավորություն, թե աղջիկներն ավելի հաջողակ են դաշնամուր նվագելու ասպարեզում։ Դա ազգային նկարագրի՞ց է, որովհետև դաշնամուրն ավելի նուրբ գործիք է, չնայած՝ այն իսկապես շատ բարդ մասնագիտություն է։

Գուցե նմանատիպ կարծրատիպեր լինեն, բայց թույլ տվեք չհամաձայնել այդ կարծիքի հետ։ Ինձ թվում է՝ արվեստի դեպքում սեռն ընդհանրապես երկրորդական հարց է։ Ավելին, իմ կարծիքով մեր երկրում հակառակ պատկերն է։ Հայաստանում արական սեռի ներկայացուցիչները գերակշռում են դաշնակահարի մասնագիտության կողմնորոշման հարցում։ Իսկ դաշնամուրն ու երաժշտությունը որքան էլ «նուրբ» լինեն, կարող են նույնքան էլ «բիրտ» և «ցասմնական» լինել։

Մեր տաղանդավոր հայրենակիցներն, իհարկե, դրսում մեծ հաջողությունների են հասնում, լավ վաստակում։ Արտերկրում ինքներդ բազմաթիվ միջոցառումների եք մասնակցել, և հանգիստ կարող էիք գնալ երկրից ավելի շատ հաջողությունների հետևից և փաստորեն ապացուցել եք, որ այս մասնագիտությամբ էլ կարող եք մնալ ու հյուրախաղերի միջոցով գումարներ վաստակել։ Ո՞ն էր Հայաստանում մնալու և ձեր արվեստը մեր երկրում զարգացնելու պատճառը և մոտիվացիան։

Գիտե՞ք, Քնարիկ, քանի որ թեման խիստ ընդգրկուն է, թույլ տամ միայն նշել, որ «հաջողություն» ասվածը սահմանման և արժևորման կարիք ունի։ Այն խիստ հարաբերական է և անձնավորված։ Ինձ համար կյանքի ուղեկից է իմ հոգեկան բավարարվածությունը, առանց իմ տան՝ Հայաստանի, այն ինձ համար ոչ լիարժեք մի բան կլիներ։

Իսկապես շատ պահանջարկ ունեցող դաշնակահար եք․ ստեղծագործական ճանապարհին արդյո՞ք ժամանակ է մնում այլ հոբբիների համար։

Հոբիներն, իհարկե, միշտ ուղեկից են եղել ինձ, դրանցով զբաղվելն ինձ համար միշտ եղել է ինքնաճանաչողության և ինքնաբացահայտման մի ձև. սիրում եմ գեղարվեստը։ Կար մի կարճ ժամանակահատված, որ նկարում էի, սիրում եմ խոհանոցը, հատկապես երբ սիրելի ընկերների համար պետք պատրաստեմ։ Բայց, իհարկե, վերջին ժամանակներս շատ քիչ ժամանակ է մնում հոբիներին տրամադրելու համար։

Հայ ստեղծագործողների աշխատանքը ինչպե՞ս ավելի շատ ներկայացնենք միջազգային հարթակներում։ Բացի դա, այն ունի՞ պահանջարկ։ Եվ առհասարակ, մեր տեղական փառատոններն ինչքանո՞վ են կարողանում այդ գործառույթը իրականացնել

Միջազգային հարթակներում մեր արվեստը ներկայացնելու համար առանձնահատուկ ճիգ գործադրելու կարիք ես չեմ տեսնում, քանզի մենք ունենք աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտներ, որոնք ելույթ են ունենում կամ նրանց երաժշտությունը հնչում է աշխարհի մեծ բեմերում։ Հրաշալի փառատոններ ունի նաև մեր երկիրը, որը մեր երաժշտասեր հանրությանն է ներկայացնում տաղանդավոր և միջազգայնորեն ճանաչում ունեցող բազմում երաժիշտ-կատարողների։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է