Չեխիայի իշխանությունները լոքդաուն են մտցրել COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար
copy image url

Չեխիայի իշխանությունները լոքդաուն են մտցրել COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար

Արտաքին 3 տարի առաջ - 09:05 22-11-2021

Չեխիայում նոյեմբերի 22-ին լոքդաուն է մտցվել COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար՝ համաճարակաբանական բարդ իրավիճակի և ազգային առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Չեխիայի վարչապետի ժ/պ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ ռեստորաններ, թանգարաններ, ծառայություններ մատուցող ձեռնարկություններ և այլ հասարակական վայրեր կարող են այցելել միայն պատվաստված կամ COVID-ով արդեն հիվանդացած քաղաքացիները:

Նրա խոսքով, սահմանափակումները կգործեն մինչև 2022 թվականի փետրվարի վերջ։