Ներքին 4 տարի առաջ - 22:01 19-11-2021

Նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է մեդալներով

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, նոյեմբերի 19-ի հրամանագրերով` հետմահու պարգևատրել է Տարոն Ջիվանի Սահակյանին, Գուրգեն Աշոտի Սարգսյանին և Մերուժան Արթուրի Հարությունյանին։

Մասնավորապես, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանը՝ Արիության մեդալով, զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը ևս՝ Արիության մեդալով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու