Ավելին 4 տարի առաջ - 19:30 18-11-2021

Մեգան Մարքլը պատմել է դստեր ատամների և կարիերայի սկզբում ունեցած դժվարությունների մասին

Մեգան Մարքլը հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հետ հարցազրույցում խոսել է Կալիֆորնիայում արքայազն Հարիի հետ իր երջանիկ կյանքի, դստեր՝ Լիլիբեթի նոր դուրս եկող ատամների և կարիերայի սկզբի մասին։ Աս մասին հաղորդում է Mirror-ը։

Մեգան Մարքլի հարցազրույցը Էլեն Դեջեներեսի հետ կհեռարձակվի հինգշաբթի երեկոյան, սակայն բովանդակության մի մասն արդեն հայտնի է։ Մասնավորապես, դքսուհին դժգոհել է, որ դուստրը՝ Լիլիբեթը ատամ է հանում, և խոստովանել է, որ չգիտի՝ ինչպես մեղմի դրա պատճառած ցավը։

Նա նաև կիսվել է Հոլիվուդում իր կարիերայի սկզբի մասին հիշողություններով և խոստովանել, որ սկզբում իր համար դժվար է եղել։ Մեգան Մարքլի խոսքով՝ փողի սղության պատճառով ինքը լսումների էր գալիս հին մեքենայով, որի դուռը վարորդի նստատեղի կողմից չէր բացվում, և ինքը ստիպված էր լինում թաքուն սողալ բեռնախցի կողքից՝ ղեկին նստելու համար։

«Ես կայանում էի ավտոկայանատեղի հետևի մասերում, բացում էի բեռնախցիկը, ներս էի սողում, դուռը ներսից փակում էի և սողում դեպի վարորդի նստատեղը», - Պատմել է Մեգան Մարքլը:

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
19:28 Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին