Ներքին 4 տարի առաջ - 16:14 18-11-2021

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։

Նախարարը ողջունել է անվանի գիտնականի այցը Հայաստան, շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին այս կարևոր միջոցառումը Հայաստանում կազմակերպելու և անցկացնելու համար, նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման գործում։

Վահագն Խաչատուրյանը Չի-Ֆուն Չանին ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ խորհրդային տարիներից մինչև ներկա ժամանակաշրջանը։ Նախարարը խոսել է Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության, դրանում տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների մասին, շեշտել, որ ՀՀ կառավարությունը ԲՏԱ նախարարության առջև խնդիր է դրել ջանքեր գործադրել Հայաստանում տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու, զարգացնելու և առաջ մղելու ուղղությամբ։

«Երբ երկիրն ազատ է, երբ մարդիկ ազատ են մտածում, ազատ գործելու հնարավորություն ունեն, տնտեսության օրենքները թափանցիկ են, քաղաքական ճնշում չկա՝ մեծ է երկիրը զարգացնելու ներուժը։ Այսօր Հայաստանն այդ փոխակերպման փուլում է, և այդտեղ մեծ է բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունը»,-նշել է նախարարը։

Չի-Ֆուն Չանը խոսել է Հայաստանի մասին ունեցած իր տպավորություններից, նշել, որ առաջին անգամ Հայաստան է եկել 17 տարի առաջ:

«Շատերն ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ Հայաստան, որտե՞ղ է այն, և ես ստիպված բացում էի քարտեզը: Ես շատ բան չգիտեի Հայաստանի մասին. որոշ տեղեկություն ունեի, որ առաջին քրիստոնիա երկիրն է։ Շատ տպավորված էի երկրի պատմությամբ, բայց ինձ ամենից շատ տպավորեց այն հանգամանքը, որ մարդիկ գնահատում և արժևորում են կրթությունը և շատ ընտանիքակենտրոն են»:

Չինացի գիտնականը, նշել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի շատ տաղանդներ կան, որոնց պետք է հնարավորություն տալ դրսևորվելու արտաքին շուկաներում, առավելագույնս օգտագործել իրենց գիտելիքն ու ներուժը։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև