Ավելին 4 տարի առաջ - 23:54 09-10-2021

Նոբելյան մրցանակի դափնեկիր Չունգը զգուշացնում է վտանգավոր վիրուսների առաջացման մասին

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Ռաե Կվոն Չունգը զգուշացրել է, որ կլիմայի փոփոխության հետևանքով վտանգավոր վիրուսներ կարող են վերածնվել։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կարող ենք ակնկալել նոր վիրուսներ, որոնք կհայտնվեն մշտական ​​սառնամանիքի գոտիներում՝ Սիբիրում, Կանադայում սառույցի հալման արդյունքում: Մենք չգիտենք, թե որոնց ենք հանդիպելու, որոնք են կյանքի կոչվելու»,- ասել է Չունգը Nauka 0+ համառուսաստանյան գիտական ​​փառատոնի ժամանակ:

Ավելի վաղ պրոֆեսոր Վանգ Լինգֆան ԱՄՆ-Սինգապուր բժշկական համալսարանից Duke-NU-ից ասել էր, որ Sars-CoV-2 կորոնավիրուսը կարող է մարդկանցից վերադառնալ կենդանիներին, այնուհետև մի շարք մուտացիաներից հետո կրկին վերադառնալ մարդկանց՝ որպես նորագույն Sars-CoV- 3 կորոնավիրուս։ Նրա խոսքով՝ դա կարող է նոր համաճարակի պատճառ դառնալ:

Միևնույն ժամանակ, գերմանական և շվեդական գիտնականները եկել են այն եզրակացության, որ կլիմայի երկու աստիճանով տաքացումը կարող է փոխել Երկրի բնակիչների գրեթե կեսի կյանքը և հանգեցնել «դոմինոյի էֆեկտի»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին