ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Յանգ Դոլֆը. Fox
copy image url

ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Յանգ Դոլֆը. Fox

Արտաքին 3 տարի առաջ - 10:42 18-11-2021

Ամերիկացի ռեփեր Յանգ Դոլֆը, որի իսկական անունը Ադոլֆ Ռոբերտ Թորնթոն-կրտսեր է, չորեքշաբթի օրը սպանվել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Խանութի աշխատակիցները, որի մոտակայքում սպանվել է ռեփերը, պատմել են, որ Դոլֆի վրա կրակել են մոտեցող ավտոմեքենայից։

Յանգ Դոլֆը Major և On the river հիթերի կատարողն է, ունի յոթ ստուդիական ալբոմ։ Ռեփերի Youtube-յան ալիքին բաժանորդագրված է մոտ 1.45 մլն մարդ։

Ըստ TMZ կայքի, սա Դոլֆի դեմ առաջին մահափորձը չէր. 2017թ.-ին նրա վրա կրակել են ավելի քան 100 անգամ։

Ամենից շատ դիտված