Արտաքին 4 տարի առաջ - 22:51 17-11-2021

С-400-ների թեման Թուրքիայի և Ռուսաստանի համար «զգայուն» թեմա է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են որևէ հայտարարություն չանել С-400 զենիթային հրթիռային համակարգերի կոմպոնենտների համատեղ արտադրության վերաբերյալ: Նա նշել է, որ այդ թեման երկու երկրների համար «զգայուն է»:

Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին համաձայնագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթային հակահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Այդպիսով, Թուրքիան առաջինն է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ով Ռուսաստանից գնել է այդ համակարգերը: Անկարայի այս որոշումը բացասական արձագանք է հարուցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ:2020 թվականի դեկտեմբերից ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել