Ներքին 4 տարի առաջ - 19:38 17-11-2021

Արցախի հուշարձանների անհետացումը կնշանակի անդառնալի կորուստ մարդկության համար. «Վատիկան Նյուզ»

Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվականը՝ «Վատիկան Նյուզ»-ը, նոյեմբերի 17-ին տպագրել է հոդված՝ անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմից նոյեմբերի 14-16-ի ընթացքում իրականացված ագրեսիվ գործողություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածի «Արվեստի ու մշակույթի ժառանգություն» բաժնում նշվում է, որ նախորդ տարվա զինադադարից հետո հազարավոր տեղահանվածների ապագայի հանդեպ խորը մտահոգությանը զուգահեռ միջազգային հանրության կողմից դրսևորվում էր տարածաշրջանի հոգևոր մշակութային ժառանգության նկատմամբ մեծ ուշադրություն։

«Այն այսօր էլ համարվում է կենտրոնական խնդիր։ Լեռնային Ղարաբաղի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության հստակ ուղերձները սկիզբ առան դեռևս մեկ տարի առաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար պատվելի Իոան Սաուկայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին հասցեագրված նամակով, որում նշվում է, որ վերջերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում պատմամշակութային ժառանգության հանդեպ մեր մտահոգությունները մեծապես ավելացան հոկտեմբերին Շուշիի Ղազանչեցոց տաճարի կրկնակի ռմբակոծման, ու հատկապես, (աղոթատեղիների) սրբապղծման դեպքերի մասին վերջին շրջանում ստացված բազմաթիվ զեկույցների արդյունքում։ Նամակում նշվում է նաև, որ իրականում խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի/Արցախի մոտ չորս հազար պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների մասին, որոնք այժմ Ադրբեջանի հսկողության ներքո են, ու դրանցից յուրաքանչյուրն ապագային փոխանցվելիք հզոր հոգևոր ու մշակութային ժառանգություն է համարվում և դրանց անհետացումը կնշանակի անդառնալի կորուստ մարդկության համար»,- նշվում է հոդվածում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան