Ներքին
12 րոպե առաջ
Ներքին
13 րոպե առաջ
Վերլուծաբանները կազմել են ամենաշատ ծխող քաղաքացիներ ունեցող ԵՄ երկրների վարկանիշը։ Առաջատարը Բուլղարիան է, որտեղ այս վատ սովորության հակում ունի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդը, հաղորդում է բուլղարական «24 ժամ» պարբերականը՝ հղում անելով Եվրոպական վիճակագրական գործակալությանը:
Ըստ Եվրոստատի տվյալների, 18-ից 70 տարեկան բուլղարացիների 29%-ն ամեն օր ծխում է, ընդ որում, նրանցից շատերն իրենց ընտանիքի բյուջեի մինչև 25%-ը ծախսում են ծխախոտի վրա։ Բացի Բուլղարիայից, ԵՄ-ի ամենաշատ ծխող երկրներ են ճանաչվել Հունաստանը, Լատվիան և Գերմանիան. այստեղ ծխում է բնակչության մոտ 22%-ը։
Իսկ ամենաքիչ ծխողները Շվեդիայում են. այստեղ ամեն օր ծխում է քաղաքացիների մոտ 6.5%-ը։ Վարկանիշի վերջին հորիզոնականներում են Ֆինլանդիան և Դանիան։