Ներքին 4 տարի առաջ - 10:40 15-11-2021

3 ահազանգ՝ ՏԻՄ ընտրություններից

Նոյեմբերի 14-ին ՀՀ մի շարք համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը իրավապահները միայն մեկ ահազանգ են ստացել Տավուշի մարզի Իջևան համայնքից, որը վերաբերել է կրկնակի քվեարկություն կատարելու փորձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ըստ նրա`ահազանգի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

Երկու ահազանգ ստացել են Կապան համայնքից մինչ քվեարկության մեկնարկը։ Դրանք, սակայն, ստուգողական գործողությունների արդյունքում չեն հաստատվել և թողնվել են անհետևանք:

Մյուս համայնքներից որևէ ահազանգ չի ստացվել ո՛չ քվեարկության ընթացքում, ո՛չ նախքան մեկնարկը։

Մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ:

Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան և Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքներում։ Կոտայքի մարզի Լորմոնտովո համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ, Արզնի համայնքում` ավագանու անդամի ընտրություններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին