Ներքին 4 տարի առաջ - 21:59 13-11-2021

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում, բախվել են Ծովակ գյուղի բնակիչ, 40-ամյա Պարույր Մխիթարյանի վարած Nissan Teana մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Աղաջանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Պ. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, Ծովակ գյուղի բնակիչներ, 36-ամյա Աննա Մխիթարյանը, 13-ամյա Աշոտ Մ.-ն և 14-ամյա Սաղաթել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճահճուտում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց 2 անչափահաս երեխաները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու