Իրաքի Բաղդադ և Էրբիլ քաղաքներում փակվել են Բելառուսի հյուպատոսությունները։ Այդ մասին ուրբաթ՝ նոյեմբերի 12-ին, հաղորդել է Iraq Business News-ը:
Որոշումն ընդունվել է իրաքցիներին Բելառուս մեկնելու վիզա տրամադրելու հեշտության և Լեհաստանի հետ սահմանին միգրանտների հետ կապված ճգնաժամի պատճառով։
Բացի այդ, Իրաքի Նախարարների կաբինետը 300 միլիոն դինար (200 հազար դոլարից մի փոքր ավելի - Oragir.news) կհատկացնի Արտաքին գործերի նախարարությանը արտակարգ իրավիճակների դեպքում՝ նպաստելու Բելառուսում, Լիտվայում և Լեհաստանում արգելափակված իրաքցի քաղաքացիների կամավոր վերադարձին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանում օրենք էր ընդունվել, որը թույլ է տալիս միգրանտներին պահել սահմանին։ Այժմ սահմանն ապօրինի հատելիս բռնված միգրանտին կարող են հրամայել լքել Լեհաստանը՝ տեղի սահմանապահ ծառայության ղեկավարի որոշման հիման վրա։