Ավելին 4 տարի առաջ - 23:36 11-11-2021

Թողարկվել է Ռինգո Սթարի և Ջորջ Հարիսոնի նախկինում անհայտ երգը

BBC Radio Merseyside-ի եթերում առաջին անգամ հնչել է Radhe Shaam երգը, որը ձայնագրվել է 1968 թվականին Ռինգո Սթարի, Ջորջ Հարիսոնի և հնդիկ երաժիշտ Աաշիշ Խանի կողմից։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Նշվում է, որ ժապավենը հայտնաբերվել է պրոդյուսեր և երգահան Սուրեշ Ջոշիի տան ձեղնահարկում՝ ձայնագրությունից ավելի քան 50 տարի անց։

Հարիսոնը և Սթարը ծանոթացել են Ջոշիի հետ, երբ The Beatles-ը աշխատում էր նոր «Hey Jude» սինգլի վրա։ Երաժիշտները ծրագրում էին օգտագործել ութ ձայնագրիչով մագնիտոֆոն և որոշել են իրենց սովորական EMI ստուդիայից տեղափոխվել Abbey Road-ում գտնվող Trident ստուդիա, որը գտնվում է Լոնդոնի Սոհոյում, որտեղ անհրաժեշտ սարքավորումներն առկա էին:

Այնտեղ նաև երաժշտություն էր ձայնագրում իր East Meets West (Արևելքը հանդիպում է Արևմուտքին) վավերագրական ֆիլմի համար Սուրեշը: Ինչպես նշել է պրոդյուսերը, Հարիսոնը մոտեցել է նրան՝ խոսելու արևելյան փիլիսոփայության մասին, իսկ հետո ինքն ու Սթարը պայմանավորվել են մասնակցել ձայնագրությանը։

Ջոշիի խոսքով՝ Հարիսոնը ցանկացել է ինչ-որ յուրահատուկ բան անել, ուստի գրել է «Հնդկական ոճի ռոք երգ», որը կատարել է հնդիկ դասական երաժիշտ Խանը։

«Ժամանակն անցնում էր, The Beatles-ը լուծարվեց, նրանք բոլորը տարբեր խնդիրներ ունեին, այնպես որ ոչ ոք չցանկացավ թողարկել այն»,- ասել է 77-ամյա պրոդյուսերը։

Կորոնավիրուսային համավարակի պատճառով Բրիտանիայում մտցված լոքդաունն ամեն ինչ փոխեց. հենց դրա շնորհիվ Ջոշին ժամանակ ունեցավ գտնել ձայնագրության տուփը և տալ այն վերականգնման։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա