Արտաքին 4 տարի առաջ - 17:22 11-11-2021

«Դուք Պուտինի ստրուկներն եք». Սաակաշվիլին՝ բանտային հիվանդանոցի աշխատակիցներին

Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը նոր տեսագրություն է հրապարակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բանտային հիվանդանոց ժամանման մասին։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես է Սաակաշվիլին հրաժարվում դուրս գալ շտապօգնության մեքենայից։ Նա պահանջում է իրեն հետ տանել Ռուսթավիի բանտ:

Մոնտաժված տեսանյութում Սաակաշվիլին հայհոյում է աշխատակիցներին ու վիրավորում նրանց։ Լսվում են արտահայտություններ՝ «Դուք բռնապետի ծառաներ եք», «Դուք Պուտինի ստրուկն եք», «Դուք կատարում եք Պուտինի հրամանը», «Կատվի ձագ Իվանիշվիլի», «Դու մարդասպան ես», «Պուտինի դահիճ», և այլն։

Միաժամանակ աշխատակիցներից մեկը Սաակաշվիլիին ասում է. «Ոչ ոք թույլ չի տա քեզ մահանալ»։