Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:27 11-11-2021

Աշխարհում կարող է առաջանալ ներարկիչների դեֆիցիտ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հաջորդ տարի աշխարհում կարող է առաջանալ հատուկ բժշկական ներարկիչների դեֆիցիտ, որոնք ակտիվորեն օգտագործվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար։

Նշվում է, որ ընթացիկ տարում կատարվել է ավելի քան 6,8 մլրդ պատվաստում։ Այս թիվը համադրելի է արտադրված ներարկիչների քանակի հետ: Այս մասին հաղորդել է դեղերի և առողջապահական ապրանքների մատչելիության հարցերով ԱՀԿ-ի ավագ խորհրդական Լիզա Հեդմանը։

Նրա խոսքով, արտադրողները պետք է ավելացնեն մեկանգամյա օգտագործման ներարկիչների արտադրությունը։ Արտադրված և օգտագործված ներարկիչների հարաբերակցությունը չփոխվելու դեպքում աշխարհում կարող է սկսվել դեֆիցիտ։ 2022 թվականին ներարկիչների պակասը կարող է հասնել երկու միլիարդի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը