Արտաքին 4 տարի առաջ - 15:03 11-11-2021

Ինչպես խուսափել ծերունական դեմենցիայից. գիտնականներ

Բոստոնի համալսարանի գիտնականները հայտնել են, որ դեմենցիայի զարգացման ռիսկը կարող է զգալիորեն կրճատվել շաբաթական երկուսուկես ժամ ֆիզիկական ակտիվությամբ։

JAMA ամսագիրը հաղորդում է, որ իրենք հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 1099 տղամարդ և 1276 կին։ Գիտնականները աքսելերոմետրով հետևել են ուղեղի վիճակին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ և պարզել, որ հետազոտության մասնակիցները, ովքեր շաբաթական 150-300 րոպե հատկացրել են ֆիզիկական ակտիվությանը, ուղեղի ծերացումը հետաձգել են 1,1 տարով:

Շաբաթական 7500 քայլ կատարած մարդկանց ուղեղը 1,4-ից 2,2 տարով ավելի դանդաղ է ծերացել: Համապատասխան, այդքանով նվազում է դեմենցիայի զարգացման ռիսկը։