Թուրքիան պատրաստվում է ևս երկու ատոմակայան կառուցել
copy image url

Թուրքիան պատրաստվում է ևս երկու ատոմակայան կառուցել

Արտաքին 3 տարի առաջ - 20:42 10-11-2021

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է սկսել երկրորդ և երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի իրականացումը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք նախատեսում ենք 2023թ. շահագործման հանձնել «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը։ «Աքքույու»-ից հետո մենք արագ կսկսենք նախապատրաստվել երկրորդ և նույնիսկ երրորդ ատոմակայանի կառուցմանը։ Մենք ձգտում ենք մեր երկիրը ապահովել ատոմային էներգիայով»,- ընդգծել է Էրդողանը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում սեպտեմբերին կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են «Աքքույու» ատոմակայանի և նոր բլոկների կառուցման հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին