Արտաքին 4 տարի առաջ - 10:47 10-11-2021

Միգրանտների հետ կապված ճգնաժամ Լեհաստանի սահմանին. դրա հետևում կանգնած են Պուտինն ու Էրդողանը. Bild

«Վերջին վեց շաբաթվա ընթացքում Բելառուսի տարածքով ավելի քան 6000 փախստական ​​է ժամանել Գերմանիա, նրանց տեղափոխում են ինքնաթիռով՝ երկու ազդեցիկ մարդկանց աջակցությամբ»,- գրում է գերմանական Bild-ը։

«Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն հատուկ է միգրանտներին տեղափոխում երկիր, որպեսզի այնուհետև նրանց անօրինական ճանապարհով տեղափոխի Լեհաստան և Լիտվա: (...) Ըստ Bild-ի, ԵՄ-ի վրա հարձակման գործում Լուկաշենկոյին օգնում են ավտոկրատներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը»:

«Երկու նախագահներն էլ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի միգրանտները հնարավորինս արագ տեղափոխվեն Մինսկ, այնուհետև, երբեմն նույնիսկ զենքի սպառնալիքով, նրանց ստիպում են հատել ԵՄ սահմանները»,- ասվում է հրապարակման մեջ։

«Բեռլինի անվտանգության մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ Bild-ի հետ զրույցում միաձայն հաստատել են դա։ Նրանց խոսքով, ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը (51%-ը պատկանում է պետությանը) և «Turkish Airlines»-ը (49%-ը պատկանում է պետությանը) որոշիչ դեր են խաղում ինքնաթիռներով միգրանտների տեղափոխման հարցում»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը