Ավելին 4 տարի առաջ - 19:28 09-11-2021

Գիտնականները նշել են այն մթերքը, որը նվազեցնում է կաթվածի զարգացման հավանականությունը

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բուսական կամ պոլիչհագեցած ճարպերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է կաթվածի հավանականությունը։ Բուսական ճարպերով, մասնավորապես, հարուստ են ընկույզը, սերմերը, ավոկադոն, ձիթապտուղը։

Պարբերականի համաձայն՝ հետազոտության արդյունքները կներկայացվեն Սրտի ամերիկյան ասոցիացիայի գիտական ​​նիստերին։

Գիտնականները վերլուծել են հետազոտության 117,136 մասնակիցների 27-ամյա հետազոտության տվյալները: Փորձին մասնակցել են բուժաշխատողներ, որոնց միջին տարիքը եղել է 50 տարեկանը։ Հստակեցվում է, որ հետազոտության սկզբում հետազոտվողներից ոչ մեկը չի տառապել քաղցկեղով կամ սրտանոթային հիվանդությամբ։ Չորս տարին մեկ մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ, որտեղ նրանք պատասխանել են իրենց սննդակարգի վերաբերյալ հարցերին՝ հաշվարկելու սպառված ճարպի քանակն ու որակը:

Հետազոտության արդյունքները, ի վերջո, ցույց են տվել, որ այն մասնակիցների մոտ, որոնք կերել էին բուսական ճարպերով հարուստ սնունդ, կաթվածի զարգացման հավանականությունը 12%-ով ավելի քիչ էր եղել, քան նրանց մոտ, ովքեր ակտիվորեն օգտագործել էին կարմիր և վերամշակված միս՝ ստանալով մեծ քանակությամբ կենդանական ճարպեր:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան