Խոսք 4 տարի առաջ - 15:32 08-11-2021

Իշխանությունների դեմ պատերազմի գործունեության շուրջ անպայման բոլոր ձևաչափերով քննություն է լինելու. Գեղամ Մանուկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի, «Հայաստան» դաշինքի ՝ ԱԺ-ում իշխանության հետ աշխատանքի, այսօր՝ Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։

-Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձավ գերիների վերադարձին, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա անելուն․ զորակոչվածներ, կամավորներ։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը շատ խղճուկ հարցազրույց էր, որովհետև հերթական անգամ նա փորձեց սլաքներն ուղղել Զինված ուժերի դեմ, արդարացնել իր ձախողված, եթե չասեմ դավաճանական գործունեությունը, հանդես եկավ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմավարական շահերի դեմ, և որևէ բացատրություն, արդարացում և տրամաբանված մեկնաբանություն ուղղակի չի կարող տեղավորվել այն ամենի մեջ, որ հայտարարվել է։

- Ինչքանո՞վ է ստացվում իշխանության հետ համագործակցությունը Ազգային ժողովում։

-Իրականում սա մի փոքր արհետական հարցադրում է ինձ համար, որովհետև Ազգային ժողովում համագործակցություն կարող է դիտվել, եթե որևէ հարցի շուրջ քվեարկություն է տեղի ունենում։ Ընդդիմությունը մի տեսակետ է քննարկում, իշխանությոունը մեկ այլ։ Բնականաբար արդյունավետ համագործակցություն այս իշխանությունների հետ պարզապես անհնար է սեփական մեծամտության, բարդույթավորվածության, ինքնահավանության, և այն ավերիչ գործունեության պատճառով, որը այս իշխանությունը բերեց ժողովրդի գլխին։ Իսկ քաղաքացիները, հետևելով նիստերին, տեսնում են, թե քննարկումները ինչ ձևաչափի են լինում։

-Երեկ Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ քննիչ լինելու է։ Ի՞նչ նկատի ունեք դա ասելով։

-Ես նկատի ունեմ, որ 44-օրյա պատերազմում այս իշխանությունների գործունեության և նրանց «խաղերի» շուրջ քննություն անպայման լինելու է՝ բոլոր ձևաչափերով։

-Այսօր Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին հանրահավաք եք անելու։ ՀՅԴ երիտմիության անդամները Հյուսիսային պողոտայում ակցիա են իրականացնում։ Ո՞րն է հանրահավաքի նպատակը, ի՞նչ թեմաներ են քննարկվելու և «Հայաստան» դաշինքից պատգամավորներ լինելո՞ւ են հանրահավաքին, թե՞ ոչ։

-Հանրահավաքի մասին վաղուց հայտարարվել է, հիմնական թեզերն ուղղված են Հայաստանի չթուրքացմանը, հայաթափմանը և նոր զիջումներին։ Եվ իրականում այս հանրահավաքը, որը նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը, ամեն մի մտավոր հայ քաղաքացու հանրահավաք է՝ համահայկական դիմադրություն կազմակերպելու, դրան մաս կազմելու համար։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան