Արտաքին 4 տարի առաջ - 19:32 07-11-2021

Կադիրովը կոչ է արել դադարեցնել Մարգարիտա Սիմոնյանի դեմ հարձակումները

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին քննադատելուց հետո, անսպասելիորեն պաշտպանել է նրան։ Պաշտոնյայի խոսքով՝ հեռուստաալիքի գլխավոր խմբագրի նկատմամբ մեղադրանքները չափից շատ են եղել՝ հերթական ազգամիջյան վեճի մասին սեփական կարծիքն արտահայտելուց հետո, թեև սկզբում ինքն է քննադատել լրագրողին։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը կոշտ կերպով մեկնաբանել էր Մոսկվայում տեղի ունեցած միջադեպը, երբ փողոցում փոքր երեխայի հետ տղամարդու վրա հարձակվել էին չորս ադրբեջանցիներ (նրանք բերման են ենթարկվել և մեղադրվել սպանության փորձի մեջ):

Սիմոնյանին Կադիրովը հեռակա պատասխանել էր՝ վրդովված, որ նման դեպքերը լուսաբանելիս լրագրողները միշտ նշում են հանցագործների ծագումը, բայց որևէ լավ բանի մասին, որ անում են կովկասցիները, չեն գրում։ Այս մոտեցումը, նրա կարծիքով, հանգեցնում է ազգամիջյան բախումների։

Այժմ Չեչնիայի ղեկավարն իր զայրույթը փոխել է ներողամտության և կոչ է արել հարգանք ցուցաբերել տիկնոջ նկատմամբ։ Իր Telegram ալիքում նա հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սիմոնյանի հետ. «Դեմ դիմաց խոսել ենք, թե ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ»։

«Կովկասում իսկական տղամարդիկ միշտ աչքի են ընկել բարեկրթության բարձր աստիճանով,- գրում է Կադիրովը,- մի՛ խայտառակեք ինքներդ ձեզ և եղեք խոհեմ», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին