Ներքին 4 տարի առաջ - 12:48 06-11-2021

Մատենադարանում տեղի է ունենում «Ազգային ինքնություն և ընտրանի » կարևոր համաժողովը

«Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Ազգային ինքնությունը և ընտրանի» համաժողովը, որի նպատակն է ազգային ակադեմիական այնպիսի համայնքի ձևավորումը,որը հանդես կբերի մի շարք կարևոր օրակարգեր, ինչպիսին են պետականությունը պահպանելը, այն հետագայում ամրապնդելը։ Բանախոսները տարբեր բնագավառներից են, անդրադառնում են իրենց մասնագիտական շրջանակներում կատարած հետազոտություններին։ Բանախոսության առաջին մասում քննարկվեց Հայոց ազգային ինքնության ձևավորման պատմական գործընթացը, հայ ինքնության հիմնասյուները և դրանց փոխակերպումը։ Ինչպես նաև գլոբալիզացման ազդեցությունը թեմայի վերաբերյալ բանախոսել են Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպս. Սրբազանը, «Ցեղասպանության թանգարան ինստիտուտի» տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը, Սմբատ Հովհաննիսյանը և Արմեն Սարգսյանը։ Սրբազանը իր խոսքում նշեց.«Ամենակարևորը այս կյանքում պատմական հիշողությունն է։ Այսօր մեր պետության անվտանգությունը վտանգված է, Արցախի ու Ցեղասպանության հարցը ոչ թե մեր ազգային խնդիրն է, այլ ազգի բաղադրիչն է։ Մենք այստեղ ենք միասնականության օրակարգ հաստատելու և խնդիրներին լուծում գտնելու համար»։ Պատմաբան Հայկ Դեմոյանն իր բանախոսության ընթացքում ասաց․

«Այս համաժողովը միավորել է ակադեմիական մարդկանց և բոլորին համախմբել մի գաղափարի շուրջ, որին ես ինքս փորձում եմ իմ մասնակցությամբ նպաստել։ Եվ երկրորդ նպատակն այն է, որ տեսնենք թե արդյո՞ք կան ուժեր, անհատներ ու կազմակերպություններ, ովքեր պատրաստ են դրոշակակրի դեր ստանձնել։ Իսկ մենք տեսնում ենք, որ որևէ մեկը չունի այդ պոտենցյալը, լինի դա քաղաքական կուսակցություն կամ կազմակերպություն, որը կարող է միայնակ դուրս գալ առճակատման միջոցով, կամ այլ եղանակներով փորձի համախմբող և մոբիլիզացնեղ դեր ստանձնել։ Ես՝ որպես պատմաբան, կարծում եմ, որ դա բնական է, որ պահի տակ շոկային իրավիճակից հետո սկսվելու է համախմբման դանդաղ փուլ ու շոկային այդ իրավիճակում բորորը սկսելու են աջ ու ձախ տալ, ու հասկանալ, թե ինչպիսի ողբերգություն ու ճգնաժամ է մեզ պատել, և այս տեսանկյունից հակառակ ընթացքը շատ բնական է։ Հիմա մենք փորձում ենք դուրս գալ ճգնաժամից։ Ես 11 տարի շարունակ իմ աշխատանքի ընթացքում բարձրաձայնել եմ այս հիմնախնդիրների մատին, որոնք քննարկում ենք այժմ ։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ