Արտաքին 4 տարի առաջ - 10:12 05-11-2021

Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովը նշել է իր հրաժարականի պատճառը

Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իր հրաժարականի պատճառը անձնական անկախությունն է և «որոշ բաների մասնակցել» չցանկանալը։ Ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախկին պաշտոնյան ասել է, որ Վլադիմիր Զելենսկիի նախագահ ընտրվելուց հետո իրեն «հրավիրել են որպես արհեստավարժ փորձագետի», սակայն երկու տարվա աշխատանքից հետո հասկացել է, որ իր «կոմպետենտությունն այլևս չի կարող իրացնել»:

«Ես կարողանում եմ ասել «ոչ», և դա ոչ բոլորին է դուր գալիս,- հավելել է Ավակովը,- Ավակովը չափազանց ուժեղ և չափազանց անկախ նախարար է»։

Նա կարծիք է հայտնել, որ երկրի նոր իշխանությունները «շատ բանի ընդունակներին փոխարինել են ամեն ինչի ընդունակներով»։ Նրա կարծիքով, ՆԳՆ ղեկավարը «չպետք է կամակատար նախարար լինի՝ ինչ եք կամենում կարգախոսով»։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան