Արտաքին 4 տարի առաջ - 18:48 04-11-2021

Չավուշօղլուն՝ ռուս-թուրքական տարաձայնությունների մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թեև Ռուսաստանի հետ ունեցած մի շարք հարցերում գոյություն ունեն տարաձայնություններ, այնուամենայնիվ Անկարան մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ կապ է պահպանում այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ղարաբաղը: Այնուամենայնիվ ըստ նրա՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են «կառուցողական երկխոսությունը»:

Որպես տարաձայնություններից մեկի օրինակ, նա մատնանշել է Ղրիմի հարցը, որի կցումը Ռուսաստանին՝ Թուրքիան համարում է «անեքսիա»:

Ուշագրավ է, որ Չավուշօղլուն նաև անդրադարձել է Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, Թուրքիան ու ԱՄՆ-ը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի S-400-ների գործարքի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներով:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան

Ձեզ գուցե հետաքրքրի