Արտաքին 4 տարի առաջ - 17:26 04-11-2021

Թուրքիան դադարեցնում է 9 երկրի պատվավոր հյուպատոսների լիազորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կասեցրել է Թուրքիայում 9 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Բելգիայի պատվավոր հյուպատոսների գործունեությունը: Լիազորությունների դադարեցման պատճառներն արտաքին գերատեսչությունը չի նշում: Հայտնի է, որ պատվավոր հյուպատոսների լիազորությունների ժամկետի ավարտը նախատեսված էր 2025 թվականին: Անթալիայում Շվեդիայի պատվավոր հյուպատոս Նիլ Սաղըրը, հանդես գալով պարզաբանմամբ, հայտնել է, որ որոշումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է «քաղաքական դրությամբ»:

Պատվավոր հյուպատոսների պաշտոնանկությունը տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարության Արարողակարգի գլխավոր վարչության 2021 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ: Նախարարությունն անվավեր է ճանաչել նաև հյուպատոսների անձը հաստատող փաստաթղթերը։

Պաշտոնից ազատելու կապակցությամբ Ստամբուլում Շվեդիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել: Անձամբ հրաժեշտի նամակով հանդես է եկել նաև 2008 թվականից Անթալիայում Շվեդիայի պատվավոր հյուպատոս Նիլ Սաղըրը: «Բևեռային աստղ» շքանշանի դափնեկիրը հիշեցրել է, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը երկարացրել էր իր մանդատը մինչև 2025 թվականը, իսկ թուրք պաշտոնյաները հանձնել էին անձը հաստատող փաստաթուղթ, որը վավերակնությունը սպառվում էր 2 տարի առաջ՝ 2023-ին:

Շվեդիայի, Միացյալ Թագավորության և Բելգիայի պատվավոր հյուպատոսներից զատ դադարեցվել են նաև Ավստրիայի, Ռումինիայի, Եթովպիայի, Լիտվայի, Բելիզի և Դոմինիկայի պատվավոր հյուպատոսների լիազորությունները:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան