Արտաքին 4 տարի առաջ - 18:08 04-11-2021

Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Էրդողանի մահվան լուրը տարածողների դեմ

Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Twitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել այն մասին, թե մահացել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի փաստաբանը՝ Հյուսեյին Այդընը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն։ Նա պնդել է, որ երեկ Twitter-ում «#Recep Tayyip Erdoğan» և «#ölmüş» (մահացել է) վանդակապիտակի ներքո որոշ օգտատերեր Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանք պարունակող հրապարակումներ են արել։

Թուրքական ոստիկանությունն արդեն հայտնել է, որ սոցցանցում Էրդողանի վերաբերյալ մանիպուլյացիոն պնդումներ կատարած 30 անձի դեմ իրավական գործընթաց է սկսվել։

Նշենք, որ վերջին ամիսներին բազմաթիվ տեսագրություններ են տարածվում, որոնցում երևում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վատառողջությունը։ Այդ իսկ պատճառով երեկ՝ նոյեմբերի 3-ին, այն բանից հետո, երբ չեղյալ էին հայտարարվել Էրդողանի մասնակցությամբ միջոցառումները, սոցցանցերի թուրքական տիրույթում սկսեցին լուրեր տարածվել, թե վերջինս մահացել է։ Այդ լուրերից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը ստիպված եղավ տեսանյութ հրապարակել՝ ցույց տալով, որ Էրդողանը ողջ է:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան