Ուղիղ եթեր
https://twitter.com/netflixturkiye/status/1455899223598288897?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1455899223598288897%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_c10&ref_url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2021%2F11%2F04%2FNetflix-D5AB-D5BDD5A5D680D5ABD5A1D5ACD5B6D5A5D680D5A8%2F218913%3Ffbclid%3DIwAR1wzcRRkkNoldNU2RiMrax95IHznZMTlvmsJQmiu6iC9w30gprYZR-_nhU

Netflix-ի հայտնի սերիալը Թուրքիայում դարձել է քաղաքական բանավեճի նյութ

Արտաքին 3 տարի առաջ - 12:36 04-11-2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միջոցով ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա ակնակրել է, որ իշխանությունը խուսափում է արտահերթ ընտրություններից՝ այս անգամ օգտագործելով Netflix-ի հանրահայտ սերիալը, գրում է ermenihaber-ը։

​Ընդդիմադիր կուսակցապետը հրապարակել է իսպանական «Թղթե տունը» (La Casa De Papel) սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերը՝ «Մի կողոպուտ է ավարտվում։ Մի ժամանակաշրջան է փակվում։ LCDP-ի վերջին 5 սերիան՝ դեկտեմբերի 3-ին, միայն Netflix-ում» նկարագրությամբ և հավելել է․ «Այո՛, ճի՛շտ է, բայց, ցավոք, նա խուսափում է ընտրություններից»։

Քըլըչդարօղլուի այս գրառմանը պատասխանել է Էրդողանի մտերիմներից Սուլեյման Սոյլուն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Նա գրել է․ «Մի՛ անհանգստացիր, Քեմալ Քըլըչդարօղլու։ Նախորդ 10 անգամվա նման երբ 2023 թվականին էլ պարտություն կկրես, հանգիստ կնստես տանը և երկար-երկար սերիալ կնայես»։

Ներքին գործերի նախարարին հակադարձել են Քըլըչդարօղլուի կուսակցական գործընկերները։ ԺՀԿ-ական Էնգին Օզքոչը, մասնավորապես, ակնակրելով հանցավոր աշխարհի հետ Սոյլուի համագործակցությունը, գրել է․ «Մի՛ խառնվիր այն սերիալին, որից տեղյակ չես։ Քո սերիալը #NarcosSoylu-ն է»։ Իսկ «Նարկո» սերիալի սյուժեյի կենտրոնում կոլումբիացի թմրաբարոնի առճակատումն է թմրանյութերի դեմ պայքարի վարչության հետ:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
13:29 Բա որ նա կեղծիքի հիմնադիրն էր, ինչո՞ւ էիր 2008-ին «Լևոն, Լևոն…» գոռում. Դավիթ Կարապետյան
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր