Արտաքին 4 տարի առաջ - 16:42 03-11-2021

Թուրքիայում Իսրայելի դեսպանությունը՝ Էրդողան-Բայդեն հանդիպմանն առնչվող հրապարակման մասին

Թուրքիայում Իսրայելի դեսպանությունը հայտնել է, որ Instagram-ում դեսպանատան պաշտոնական էջը հաքերային հարձակման է ենթարկվել, և F-35-երի խնդրին առնչվող աղմկահարույց հրապարակումը որևէ կապ չունի իրենց հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Իսրայելի դեսպանատան ինստագրամյան օգտահաշվում լուսանկար էր հրապարակվել Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողովի շրջանակում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպումից։ Լուսանկարը, որի անկյունում արհեստականորեն փակցված է եղել iPhone 13 Pro-ի նկար, պարունակել է հետևյալ գրությունը. «Արտգործնախարարությունը, F-35-երի փոխարեն, iPhone 13 Pro-ի համար է ճնշում բանեցնում»։

Հրապարակումը որոշ ժամանակ անց հեռացվել էր էջից, ինչից հետո Իսրայելի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով այդ ոչ պատշաճ հրապարակման հետևանքով առաջացած անհարմարության և շփոթության համար:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան