Ավելին 4 տարի առաջ - 23:59 02-11-2021

Pizza Hut-ը ներողություն է խնդրել հաճախորդից՝ «սեքսուալ կետչուպի» պատճառով

Ամերիկացի Ադրիան Շոնը, ով գնացել է Pizza Hut արագ սննդի ցանցի ռեստորան, վրդովվել է հաստատության սեղաններին դրված տոմատի սոուսի վրայի «Թափահարել, քամել և ցողել» գրությունից։ Ինչպես նշում է The Sun-ը, այս պատմության պատճառով առաջացած հանրային ընդվզումից մեկ շաբաթ անց ֆասթֆուդը ներողություն է խնդրել Շոնին հասցված բարոյական վնասի համար։

«Ես կարող եմ ներողություն խնդրել, եթե դուք վիրավորվել կամ վրդովվել եք մեր ցանցային ռեստորան ձեր վերջին այցելության ժամանակ: Խնդրում ենք տեղյակ լինել, որ մենք մտադիր չենք մեր հյուրերից որևէ մեկին անհարմար դրության մեջ դնել։ Մեր կետչուպի ձևակերպումը վիրավորական չէ, և մենք շատ ենք ցավում, եթե այն մեկնաբանվել է այս կերպ: Մեր ռեստորանների բոլոր կետչուպի շշերը արդեն որոշ ժամանակ է, ինչ պիտակավորված են այս կերպ, և ես կարող եմ միայն ներողություն խնդրել, եթե դա ազդել է մեր ռեստորանում ձեր փորձի վրա», - ասել է Pizza Hut-ի ներկայացուցիչը:

Սակայն Շոնը դժգոհ է մնացել պատասխանից, և ասել է, որ դիմել է մենեջերին՝ խնդրելով ստիպել արագ սննդի ցանցին փոխել կետչուպի վրայի մակագրությունը։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց