Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:17 02-11-2021

Ստամբուլից Համբուրգ թռչող ինքնաթիռում COVID-ից ուղևոր է մահացել

Pegasus ինքնաթիռում, որը Ստամբուլից թռչում էր Համբուրգ, կորոնավիրուսով հիվանդ ուղևոր է մահացել։ Այս մասին հաղորդում է Spiegel-ը։

Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն նախօրեին։ Ինչպես ենթադրում են իրավապահները, 51-ամյա տղամարդը «մահացել է թռիչքի ժամանակ»։ Ինքնաթիռը Համբուրգում վայրէջք է կատարել անցած չորեքշաբթի՝ մոտավորապես ժամը 13։00-ին։ Միաժամանակ, երբ ուղեւորները դուրս են եկել, հայտնաբերվել է առանց կենդանության նշանների տղամարդ։

«Այս մարդը միայնակ է թռչել, նա նստել է պատուհանի մոտ»,- հայտնել են ոստիկանությունից։

Տղամարդու աչքերը փակ են եղել, ուստի նրա մահը նկատելի չի եղել թռիչքի ժամանակ, և նրան համարել են քնած։ Բացի դրանից, ինքնաթիռում ուղևորները թռչում էին դիմակով:

Նշվում է, որ տղամարդը, հավանաբար, ավելի վաղ լուրջ հիվանդ է եղել։ Բժիշկները կորոնավիրուսը հայտնաբերել են դիակի նախնական զննությամբ։

Այժմ ոստիկանությունը պարզում է, թե ինչպես է տղամարդը հայտնվել ինքնաթիռում։ Ըստ կանոնների՝ նա պետք է ներկայացներ բացասական ՊՇՌ թեստ, ապաքինման կամ պատվաստման մասին վկայական։

Դեռևս հայտնի չէ, թե դա ինչ հետևանքներ կունենա մյուս ուղևորների համար, արդյոք նրանք կարիք կունենա՞ն ինքնամեկուսացման։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին