Ավելին 4 տարի առաջ - 22:21 01-11-2021

Մայքլ Ջեքսոնի կրտսեր որդին առաջին անգամ խոսել է հոր մասին

Հանգուցյալ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի կրտսեր որդին՝ Բիջին, նկարահանվել է Good Morning Britain հաղորդաշարում և առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է իր հոր մասին:

19-ամյա Բիջին (նախկինում հայտնի էր որպես Բլենքետ) լրագրողների հետ զրուցել է Կալիֆորնիայում Ջեքսոնի տանը՝ իր եղբոր՝ Փրինսի կազմակերօած հելոուինյան երեկույթին: «Այս տունը, ստուդիան մեծ պատմություն ունեն: Սա ամբողջովին նա էր, սա այն է, ինչ մեզանից յուրաքանչյուրը կցանկանար՝ ստեղծել այնպիսի բաներ, որոնք կուրախացնեն մարդկանց, օգուտ կբերեն»,- ասել է նա։

Բացի այդ, Բիջին հայտարարել է կլիմայի փոփոխության խնդիրների նկատմամբ իր անհանգստության մասին։ «Առջևում շատ աշխատանք կա, բայց մեր սերունդը հասկանում է, թե որքան կարևոր է դա»,- ասել է նա։

Փոփ աստղի կրտսեր որդին յոթ տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ սրտի կաթվածից։ Նրան, Պրինցին և նրանց քույր Փերիսին մեծացրել է իրենց տատիկը՝ Քեթրին Ջեքսոնը:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց