Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:56 29-10-2021

Հռոմում Բայդենի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան մեքենան թեթեւ վթարի է ենթարկվել Հռոմում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

«Նախագահական ավտոշարասյան մեքենան, որը մեկնում էր Վատիկանից դեպի Քվիրինալ պալատ, վթարի է ենթարկվել։ Լուրջ վնասվածքներ չեն եղել, բայց ամեն դեպքում ուղևորներին զննում է ԱՄՆ-ի բժշկական անձնակազմը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վատիկանում Բայդենը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Դրանից հետո ամերիկացի առաջնորդը գնացել է Կվիրինալ պալատ, որտեղ նրան սպասում էր Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։

Սպիտակ տան ղեկավարը ժամանել է Հռոմ՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 30-31-ը։ G20-ում նախագահող երկիրը՝ Իտալիան, պատրաստվում է բանակցություններում ներգրավել Աֆղանստանի հարցով հիմնական խաղացողներին՝ ԱՄՆ-ին, Թուրքիային, Չինաստանին և Ռուսաստանին:

Ավելի վաղ Վատիկան կատարած այցի ժամանակ Բայդենը Պապերի պալատի պրեֆեկտուրայի աշխատակիցներից մեկին ներկայացել էր որպես «Ջիլլի ամուսին»՝ այդպես է նրա կնոջ անունը։