Ավելին 4 տարի առաջ - 21:35 29-10-2021

Հնդկաստանում կինը միանգամից 5 երեխա է լույս աշխարհ բերել

Հնդկաստանցի Ֆուլ Ջահանը կարծում էր, որ հղի է մեկ երեխայով, սակայն հինգ երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Metro պարբերականը։ Ի դեպ, զարմացել է ոչ միայն մայրը, այլև բժիշկները․ նրանց պրակտիկայում նման դեպք դեռևս չէր եղել։

Երեխաները՝ երեք դուստր և երկու որդի, ծնվել են Բիհար նահանգում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք վաղաժամ են ծնվել, բժիշկները երեխաներին տեղավորել են հատուկ կենսապահովման ինկուբատորներում։

Այնուամենայնիվ, նորածինների կյանքին վտանգ չի սպառնում։ Երեխաներին մի որոշ ժամանակ անց կտեղափոխեն սովորական հիվանդասենյակ՝ մոր մոտ, որից հետո նրանց դուրս կգրեն։ Ճիշտ է, այժմ ծնողները պետք է մտածեն, թե որտեղ և ինչպես տեղավորեն փոքրիկներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը